ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Հայաստան-Ադրբեջան երկխոսություն գոյություն չունի

Հայաստան-Ադրբեջան երկխոսություն գոյություն չունի
03.12.2025 | 12:47

Բազմիցս ասել եմ, որ Հայաստան և Ադրբեջան երկխոսություն գոյություն չունի։ Կա բացառապես մեկ գործընթաց՝ իշխող էլիտաների միջև շփումներ սեփական շահերի սպասարկման նպատակով։

Հայաստանի իշխող էլիտայի շահը կամ գերագույն նպատակը իշխանության մնալն է ամեն գնով, որտեղ այս պահին հիմնական հենարանը կարող է լինել Ադրբեջանը, իսկ ադրբեջանական իշխող էլիտայի համար կենսական շահն այս պահին սեփական հասարակությանը ներկայացրած մաքսիմալիստական հռետորաբանության շարունակությունն է և դրա իրագործումը «սողացող մարտավարությամբ»։

Երկու իշխող էլիտաներն ունեն շահեր, սակայն այստեղ բացակայում է երկու ժողովուրդների շահերը։ Ժողովուրդների միջև չկա և չի կարող լինել իրական երկխոսություն, քանի դեռ Ադրբեջանում կա իշխող տոտալիտար ռեժիմ և Հայաստանում՝ ավտորիտաիզմի ուղին բռնած ռեժիմ, որտեղ հասրաակությունը պառակտված է և բոլորը ատում են բոլորին, իսկ անարդարության զգացումը քաղցկեղի նման սպանում է հասարակության առողջ բջիջները։

Հակամարտության կարգավորումը ենթադրում է լուրջ գործիքակազմ և երկարատև գործողությունների տրամաբանված շղթա, ներքին հասարակական համաերաշխության մթնոլորտի վերականգնում՝ ընդհանուր արժեշահային դաշտում, որպեսզի հակառակ կողմի հետ երկխոսությունն ընթանա խորքային հարցերի շուրջ և գտնվեն խորքային լուծումներ։

Այն, ինչ հիմա կատարվում է, չափազանց նման է 1923 թվականին բռնակցված Արցախի մի հատվածում ձևավորված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին, որը իբրև լուծում էր տեղի հայ մեծամասնության համար արդարության խնդիր, ընդ որում նկատենք, որ այնտեղ ապրում էր 125 000 բնակիչ, որոնցից հայեր էին 111 000-ը՝ Շուշիի 35 000-անոց հայ համայնքի կոտորածից հետո։ Հետագայում դեմոգրաֆիկ պատկերը սկսեց էապես փոխվել։

ՈՒղիղ 100 տարի հետո մենք ունենք ավելի վատ լուծում, քան․․․

1921 թ. հուլիսի 5–ի Թիֆլիսում գումարված ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի պլենումի որոշմանը փախարինեց ավելի վատ ու խայտառակ լուծում, և եթե ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի որոշումը շուրջ 67 տարի կարողացավ ապահովել հարաբերական խաղաղություն, ապա այս անգամ անխոս՝ շա՜տ ավելի կարճ է լինելու։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 241

Մեկնաբանություններ